Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են

Ասում են
17.11.2022 | 07:29

Ֆրանսիայի կառավարությունը, որպես Հայաստանի բարեկամ պետության կառավարություն, սկզբունքորեն միշտ փորձում է ադրբեջանական ագրեսիան ինչ-որ տարբերակներով կասեցնել։ Եթե անգամ դիտարկենք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, դրանք հիմնականում կարող են լինել քաղաքական բնույթի, սակայն միայն Ֆրանսիայի կողմից դրանց կիրառումը կարող է մեծ էֆեկտ չունենալ։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության շրջանում դա կարող է դառնալ նախադեպ, որին կարող են հետևել մի շարք այլ պետություններ:


Երվանդ Թարվերդյան

Դիտվել է՝ 82680

Մեկնաբանություններ